ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը դիմորդների ու ծնողների ուշադրությունը հրավիրել է կարևոր խնդրի վրա

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել նախարարության գործունեության շուրջ ծավալվող բողոքների, խոսակցությունների առիթով:

Խոսելով դիմորդների ընդունելության կարգի մասին՝ նախարարը նշում է, որ կարգի փոփոխությամբ ենթադրվում է բուհերում ուսուցումն առավել արդյունավետ ու որակյալ դարձնել, ֆակուլտետներում բացառել պատահական մարդկանց ընդունելությունը:

Անդրադառնալով դիմորդների իրազեկվածության հարցին՝ նախարարը բացառում է դիմորդների անտեղյակության մեջ իրենց մեղքը, քանի որ նույնիսկ անտեղյակ դիմորդը էլեկտրոնային հայտը լրացնելու ժամանակ պարտադիր կերպով առնչվում է նոր փոփոխությունների տեղեկության հետ:

Համակարգը նրան ներկայացնում է փոփոխությունները և առաջարկում կոճակով հաստատել իր տեղյակ լինելու հանգամանքը, ապա նոր ընդունում հայտը:

Ա. Հարությունյանը դիմորդների և ծնողների ուշադրությունը հրավիրում է մի կարևոր կետի վրա. այս պայքարին միջամտել ու խառնվել են քաղաքական խմբակներ, քոչարյանական շրջապատի մարդիկ՝ իրավիճակն ի շահ քաղաքական նպատակների օգտագործելու համար: Նա հորդորում է խայծ չդառնալ, քանզի ըստ էության լուծումները տրված են:

Նախարարի պարզաբանումներին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: