Արցախյան այցից հետո Միհրան Ծառուկյանը նոր տեսանյութ է հանրայնացրել իր էջում: Տեսանյութը նկարահանված է «Արմենիա» հեռուստաընկերության շենքի մուտքի մոտ: Տեսանկարահանված նյութում երգիչը պատմում է իր առաջիկա մասնագիտական ծրագրերի, պլանների մասին:

Երգչի խոսքից հասկանալի է դառնում, որ նա կնոջ՝ Արփիի հետ «Արմենիա» հեռուստաընկերություն է ժամանել հատուկ նպատակով, ինչի մասին էլ ավելի մանրամասն խոստանում է տեղեկացնել ավելի ուշ:

Երգիչն իր արվեստի սիրահարներին տեղեկացնում է, որ առաջիկայում սպասվում են նոր պրոյեկտներ և մենահամերգ: Զույգի այցը հեռուստաընկերություն հենց համերգի հետ է կապված: Նրանք հեռուսատընկերության շենքում են համերգի հստակ օրը ճշտելու համար:

Երգիչը, ներկայացնելով իր առաջիկա անելիքները, չի ցանկանում շատ մանրամասներ հայտնել՝ առաջիկա անելիքները թողնելով որպես անհայտ, սպասված անակնկալ:

Ա. Գաբրիլեյանը, ամուսնու խոսքը լրացնելով, ավելացրել է, որ սպասվում են միանգամից մի քանի նոր պրոյեկտներ, որոնց մասին զույգն առավել հանգամանալից տեղեկատվությամբ պատրաստվում է հանդես գալ առաջիկայում:
Կարևորի մասին ❗️❗️❗️#mihrantsarukyan #arpigabrielyan #newproject #soon
Опубликовано Mihran Tsarukyan Пятница, 4 сентября 2020 г.