Կարկուտը նյութական մեծ վնասներ է հասցրել․ մանրամասներ

Նախօրեն առատ տեղումներով աչքի ընկավ հատկապես օրվա երկրորդ հատվածում։ Ցավալին այն է, որ անձրևային տեղումները որոշ շրջաններում կարկտային տեղումների են վերածվել՝ լուրծ վնասնել պատճառելով գյուղատնտեսությանը։

Արցախից եկած տեղեկություններից իմանում ենք, որ կարկտային տեղումները հատկապես լուրջ վնասներ են պատճառել Մարտակերտի շրջանին։ Կարկտային տեղումները եղել են շուրջ 36 բնակավայրերում, որոնցից մի քանիսն ավելի շատ են տուժել։

Կարկտային տեղումներից վնասվել են ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողեր, այլ նաև մեքենաներ, տների տանիքներ, ջրատաքացուցիչներ։ Եղել են պատերի փլուզումներ, իսկ սելավաջուրը ինը հորթ քշել ու գցել է ձորը։

Դեռ շարունակեն գնահատել ու գրանցել աղետի հասցրած վնասները։ Ամենատուժած համայնքներից մեկը Չալդրանն է։ Որոշ վայրերում մշակված այգիները հավասարվել են գետնին։ Այս ամենը ցավալի է կրկնակի, քանզի հայտնի է, թե վերջին շրջանում այդ շրջանների բնակիչներն ինչ զրկանքների միջով են անցնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: