Կարծում եմ՝ շատերդ էիք սպասում. Սպիտակցի Հայկոն տեսաուղերձ է հղել

Վերջին շրջանում հայտնի ու շատերի կողմից սիրված երգիչ Հայկ, ով հայտնի է Սպիտակցի մականվամբ, բավականին դժվար ու ծանր օրեր է ապրել։ Լրատվամիջոցներից շատերը լուր էին տարածել, որ երգիչը սրտի հետ խնդիրներ ունի և անհապաղ փոխադրվել է հիվանդանոց։

Այս լուրն անհանգստացրել է երգչին հարազատ ու սիրող մարդկանց, ինչպես նաև նրա երգարվեստի սիրահարներին։ Այս ընթացքում Հայկոն բազում նամակներ է ստացել, որոնց մեջ մարդիկ անհագստացած հարցրել են երգչի որպիսությունը։

Նամակներին պատասխանել չկարողանալու պատճառով և հաշվի առնելով, որ իր խոսքը շատերի համար է սպասելի, Հայկոն որոշել է տեսաուղերձով դիմել բոլոր անհանգստացողներին՝ ասելով, որ արդեն լավ է։ Նա խորին շնորհակալություն է հայտնում իր համար մտածող մարդկանց, իսկ լրատվամիջոցներին, որոնք իր անունը շահարկել են, ամոթանք է տալիս։

Սպիտակցի Հայկոյի նոր տեսաուղերձը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: