Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է վերջերս դարձյալ ակտիվացած ինտերնետային խաղերի վնասակարության թեմաներին։ Խոսքը մասնավորապես վերջերս տասնհինգամյա պատանու դեպքի ու «Կապույտ կետ» կոչվող ինտերնետային խաղի առնչության և առհասարակ այդ խաղի մասին է։

Մեդիափորձագետը նախ խորհուրդ է տալիս երեխաներին ինչ-որ սխալ գործողություն անելուց և uպшռնալից նամակներ ստանալուց հետո խnւճապի չմատնվել, այլ այդ մասին պատմել ծնողներին կամ ուսուցիչներին։

Նա հորդորում է հատկապես ծնողներին հետևողական լինել երեխաների ինտերնետային հետաքրքրությունների հանդեպ, նրանց հետ ընկերական զրույցներ ունենալ, փորձել օգնել խորհուրդներով, որպեսզի հարկ եղած դեպքում երեխան առանց երկմտելու դիմի ծնողին խնդիր առաջանալու ժամանակ։

Մեդիափորձագետը սխալ է համարում այս խաղերի մասին այդքան չափազանցված ու հիստերիկ աղմուկը, որ բարձրացել է, քանի որ այն ունենում է հակառակ ազդեցությունը։ Նման դեպքերում ավելի շատ մարդիկ են սկսում հետաքրքրվել դրանով։

Երեխաներն ավելի շատ են սկսում փնտրել ու խաղալ աղմուկ հանած խաղերը։ Մեդիափորձագետի խորհուրդները կարող եք լսել ստորև։