Գագիկ Հարությունյանը, որ Սուրամլուում որոնողական աշխատանքներին է աջակցում, իր հարթակում գրում է․ «Ռուսի ու թուրքի տարբերության մասին` հատուկ ազգությամբ հայ` ռուսի դեմ աշխատող գործակալների համար։ Արսենին ազգությամբ ռուս է, ով օրեր առաջ, որպես տուրիստ, մի քանի օրով եկել է հայաստան արշավի։

Իմանալով տեղի ունեցած ողբերգության մասին` շտապել է Սուրմալու և մի քանի օր շարունակ, առանց մեկ վայրկյան հանգստի, առանց տրտնջալու, առանց նորմալ սնվելու, սրտացավորեն, թանձր ծխի մեջ տեղափոխում էր ծանր բեկորները` կենդանի մարդ հայտնաբերելու համար։

Ռուսի հանդեպ ոչ հատուկ համակրանք, ոչ էլ հատուկ հակակրանք ունեմ։ Քաղաքական խաղերից զատ, ռուս ժողովուրդը ի տարբերություն թուրք ժողովրդի, հային սպանելու մոլուցքով չի տառապում։ Չլինենք թրքամոլ, Չլինենք գործակալ։

Լինենք անաչառ։ Լավին ասենք լավ, վատին վատ։ Ի դեպ, կամավորների շարքում Արսենին միակ ռուսը չէր»,- այսպես է իր հրապարակումը եզրափակում Գագիկ Հարությունյանը։