Ծնվեց հերոս Ղուզանյան Գեւորգի եղբայրը՝ Մխիթարը։ Իսկապես հերոսածին մայրիկի զավակը․ շատ դժվար ճանապարհ ենք անցել տիկին Աստղիկի հետ․․․

Բժիշկ Անուշ Աբրահամյանը հերթական ուրախալի նորությամբ է կիսվել իր հարթակում՝ տեղեկացնելով հերոսածին մայրիկի ծննդաբերության մասին։ Նա գրել է․ «Ծնվեց հերոս Ղուզանյան Գեւորգի եղբայրը՝ Մխիթարը։

Իսկապես հերոսածին մայրիկի զավակը․ շատ դժվար ճանապարհ ենք անցել տիկին Աստղիկի հետ։ Անցած տարի ԱՄԲ-ի առաջին փորձից զարգացավ հղիություն, բայց ցավոք ավարտվեց վիժումով։

Անտանելի հիասթափություն ու ցավ պատճառեց բոլորիս, բայց տիկին Աստղիկին ասեցի պետքա շարունակենք պայքարել ու պետք ա հասնենք հաջողության, ու այդպես էլ եղավ ԱՄԲ-ի 2-րդ տեղադրումից հղիացավ ու չնայած հղիության ընթացքը բավականին բարդ էր։

Մայրիկի տարիքը 45 տարեկան է, ուղեկցող հիվանդություններ ունի, հղիության ընթացքում շաքարային դիաբետ է եղել, բայց հերոսածին մայրիկը դրանք էլ հաղթահարեց։

Ծննդալուծումը կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատանը, անչափ շնորհակալ ենք ողջ անձնակազմին ու հատհապես Կարեն Սանդրոեւիչին»,- իր գրառումը եզրափակել է Անուշ Աբրահամյանը՝ կցելով նորածին բալիկի լուսանկարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: