Հանրահայտ հանրային գործիչ Անահիտ Բախշյանը ութերորդ անգամ տատիկ է դարձել։ Նա այդ մասին հայտնել է իր սոցհարթակում՝ տեղադրելով փոքրիկի լուսանկարը։ Բալիկը տղա է։ Նա նաև տեղեկացրել է, որ թոռնիկի անունը որոշել են Դավիթ դնել։

Երջանիկ տատիկը, ի պատասխան հարատևելու շնորհավորական մեկնաբանությանը, գրել է․ «Վերջին 2 տարվա մեջ իմ բացառիկ ցնծությունն է մեր հրաշք Դավիթի ծնունդը, թող իր՝ հերթական Սասունցի Դավթի ծնունդով պայմանավորվեն մեր ապագա հաղթանակները, հավատում եմ»։

Երեխան ընտանիքում երրրոդն է։ Նրան տանը եղբայր ու քույր են սպասում։ Ավելի ուշ Անահիտ Բախշյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե նորածին բալիկի հայրիկն ինչպես է գնացել ու տուն տարել երեխային։

Լուսանկարում երևում է, որ հայրը որդու անունն է գրել մեքենայի հետին հատվածի ապակուն։ Լուսանկարիկն կից Անահիտ Բախշյանը գրել է․ «Այսպես իմ սիրելի Սամվել փեսան դիմավորեց իր նորածին Սասունցի Դավիթին»։