«Ծնունդդ շնորհավոր իմ ուսուցիչ․․․» ահա թե ում տարեդարձն է հուզիչ խոսքերով շնորհավորել Ֆիլիպ Կիրկորովը

Այսօր ռուսական էստրադայի հանրաճանաչ դեմքերից մեկի՝ Վալերի Լյոնտևի տարեդարձն է։ Նա ծնվել է անասնաբույժի ընտանիքում, մանկությունն անց է կացրել Արխանգելսկի մարզում, հետո Յուրևեց քաղաք է ընտանիքը տեղափոխվում։

Դեռ դպրոցական տարիներից Լյոնտևը ցանկացել է օվկիանոսագետ դառնալ։ Նա գումար վաստակելու համար աշխատում է աղյուսի գործարանում՝ կատարելով բանվորի աշխատանք։ Լյոնտևի առաջին համերգը 1972 թվականին է լինում։ Նա մինչ օրս շարունակում է իր փառավոր երաժշտական կարիերան։

Լյոնտևի տարեդարձի առիթով Ֆիլիպ Կիրկորովը գրել է հետևյալ բարեմաղթանքը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ ուսուցիչ: Միշտ սովորել եմ, սովորում եմ ու սովորելու եմ քեզանից։  Հիացել եմ և հիանում եմ քեզանով: Փոփ երաժշտության արքան Վալերի Լյոնտևն է։

Քեզ շատ ամառներ եմ ցանկանում։ Մաղթում եմ «և՛ իմ, և՛ քո ճակատագրում միշտ Կանաչ լույսը վառ լինի, իսկ հոգու մեջ ապրի «Կազանովայի սիրո միայնակ թափառաշրջիկը, հավերժ սիրահարը և հավերժ սրտակեր չարագործը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: