Սիմոնյան Անահիտի մայրիկն ու հայրիկը երկար տարիներ հեռու են եղել իրարից։ Անահիտը տարբեր առիթներով խոսել է իր համար զգայուն այս թեմայի մասին։ Մի շրջան նրա հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել հայրիկի հետ։

Հետո Անահիտն էլ, քույրիկն էլ կարգավորել են իրենց հարաբերությունները Սուրգութում բնակցվող հայրիկի հետ՝ պարբերաբար նրան այցի գնալով։ Ընդ որում, այդ հարցում մեծ է Անահիտի մայրիկի դերը։

Դեռ շատ տարիներ առաջ Անահիտն ու քույրը եկել են մշտական բնակության Երևան։ Երևանում Անահիտը հանդիպել է երաժիշտների՝ իրականացնելով իր երազանքը՝ Երգի թատրոնում պրոֆեսիոնալ երգչուհու կարիերա ստեղծելը։

Մինչ այդ Սուրգութում երաշտական մրցույթների էր մասնակցել։ Երևանում Անահիտի մայրիկը իր մասնագիտությամբ՝ բժշկական գործով է զբաղվել։

Իր վերջին հարցազրույցի ժամանակ Անահիտը, բացելով ընտանեկան գաղտնիքը, ասել է, որ քսանամյա բաժանումից հետո իր հայրն ու մայրը որոշել են միավորվել։ Նա նշել է, որ մայրիկն ամուսնուն երկար համբերատար սպասել է։