«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի սոցհարթակում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ վախճանվել է հիվանդանոցի անվանի ու բազմավաստակ բժշկուհիներից մեկը՝ Ադամյան Լաուրան, որը տարիներ շարունակ աշխատել է հիվանդանոցում՝ բուժելով մարդկանց և մասնագիտական աջակցություն ցուցաբերելով գործընկերներին։

Լաուրա Ադամյանը կյանքից վաղաժամ է հեռացել։ Հիվանդանոցը սիրելի աշխատակցությու մահվան մասին հայտնում է հետևյալը․ «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ-ի դոցենտ Լաուրա Ադամյանը:

Երկար տարիների անձնուրաց աշխատանքով բժշկուհին իր մասնագիտական հմտություններն է փոխանցել երիտասարդ գործընկերներին ու իր ներդրումն ունեցել կենտրոնի կայացման գործում: Բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը կիսում է վիշտը՝ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին մաղթում տոկունություն և համբերություն»,- այսպես է եզրափակվում հայտարարությունը:

Բժշկուհուն ճանաչողները մեծ ափսոսանքով են ընդունել այս լուրը՝ հիշելով նրա հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Միանում ենք հնչած ցավակցական ու ափսոսանքի խոսքերին։