Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կշարունակի ֆուտբոլային գործունեությունը՝ երեկ նշանակվելով ՀՖՖ նախագահի խորհրդական ու հայաստանյան ֆուտբոլային դեսպան:

2019-ին Խորենը թեկնածությունն է դրել ՀՖՖ նախագահական ընտրություններում՝ վերջին պահին հանելով այն՝ հաջակցություն ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Կողմերը հանդիպել են, ինչից հետո էլ Հովհաննիսյանը համաձայնությունն է տվել։ 
Լեգենդար ֆուտբոլիստը հերքում է՝ հանդիպման ընթացքում քննարկել են ֆուտբոլին վերաբերող հարցեր և ապագայի իր տեսլականը նման է Մելիքբեկյանի տեսլականի, այդ պատճառով էլ նա հանել է թեկնածությունը։ Հովհաննիսյանը հերքել է, որ նրան պաշտոն են խոստացել։

Խորեն Հովհաննիսյանն արդեն գործի է անցել՝ այսօր մեկնելով Գեղար քունիքի մարզի Ծովագյուղ և Լճաշեն՝ ֆուտբոլային դաշտեր բացելու։

Ի դեպ, Հովհաննիսյանն առաջին խմբի առաջնության «Անի» ակումբի նախա գահն ու սեփականա տերն է: Հիմա նա պետք է որոշում կայացնի՝ ում հանձնի ակումբը, քանզի իրավունք չունի այն ղեկավարելու։