«Խնդրում եմ տարածել, շատ շտապ է։ Սիրելի բարեկամներ, այս կենսուրախ ու հմայիչ աղջնակը 9-ամյա Տաթևն է․․․»

Արմեն Արմոս Մարտիրոսյանը, որ իրականացնում է բարեգործական նախագիծ՝ փրկելով առողջական խնդիրներ ունեցող անձանց, հատկապես երեխաների կյանքը, որ հրապարակմամբ է կիսվել իր հարթակում։ Այս անգամ օգնության կարիք ունի Տաթևը, որը ինը տարեկան է և Վարդենիսի սահմանամերձ գյուղերից մեկում է ապրում։

Տաթևի մասին Արմեն Մարտիրոսյանը գրել է հետևյալը․ «Խնդրում եմ տարածել, շատ շտապ է։ Սիրելի բարեկամներ, այս կենսուրախ ու հմայիչ աղջնակը 9-ամյա Տաթևն է: 2022թ. մայիսի 24-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լեյկոզ:

Երեխան այս ամիսների ընթացքում ստացել է քիմիոթերապիայի չորս կուրս, որի արդյունքում նկատվել է դրական դինամիկա, սակայն հիվանդությունը դեռևս լիարժեք չի նահանջել: Երեխայի բուժման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում:

Երեխան բնակվում է Վարդենիսի սահմանամերձ գյուղերից մեկում. ընտանիքը հնարավորություն չունի հոգալու այս մեծ ծախսը, որի համար էլ դիմում ենք բոլորիդ աջակցությանը»,- իր հրապարակումը եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: