«Խնդրանք` մի արա, այս ծանր պահին մնա քեզ ծնшծ ազգի կողքին»

Զոհրաբ Եգանյանը, անդրադառնալով Արոնյանի՝ մեր դրոշից հրաժարվելու որոշմանը, գրում է․ «Լևոն Արոնյանը մեծ ուրախություններ է պարգևել մեզ, ուր էլ գնա` միևնույնն է` Հայաստանն է ներկայացնելու և վերջ:

Թերևս Լևոնը նեղսրտված է այսօրվա իշխանություններից, բայց այդ հարցում նա մենակ չէ ու լավ կանի` երկիրը վեր դասի թե երեկվա, թե այսօրվա, թե վաղվա իշխանություններից:

Լևոն ջան, մենք մի քանի աշխարահռչակ հայեր ունենք, որոնց թվում որպես ՀՀ քաղաքացի առաջին տեղում Հենրիխ Մխիթարյանն է, Արթուր Ալեքսանյանը, որոնք նույնպես ցանկության դեպքում կարող են գնալ։

Բայց նրանք իրենց երկիրն ու իրենց ժողովրդին շատ են սիրում, ես հույս ունեմ, որ քո կյանքի դժբախտությունն է պատճառը, որ նման քայլի կարող ես գնալ, բայց խնդրանք` մի արա, այս ծանր պահին մնա քեզ ծնшծ ազգի կողքին։

Մեր լավ ժամանակները գալու են, շատ Լևոններ, Մխիթարյաններ ու Ալեքսանյաններ ենք ունենալու, սա անկախ քո վաղվա որոշումից լինելու է, արի քեզ «զnհի» ու մի գնա»:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: