Խնդիրներից ամեն մեկի լուծումը խանգարում է մյուս խնդրի լուծմանը, այնպես, որ չես կարող Արցախի հարցը լուծել չվտանգելով պետականությունը․․․

Հայկ Մանասյանը գրում է․ «Հայությունն ունի երեք գերխնդիր` անկախ պետականության հարց, Արցախի հարց և ցեղաuպանության հարց։ Այս խնդիրներից ամեն մեկի լուծումը խանգարում է մյուս խնդրի լուծմանը, այնպես, որ չես կարող Արցախի հարցը լուծել չվտանգելով պետականությունը, չես կարող պետականության հարցը լուծել չվնասելով Արցախին ու ցեղասպանության ճանաչմանը։

Մինչ այս եղած փորձերը ցույց տվեցին, որ երեքն էլ լուծելու համազգային մղումը կիսատ թողեց կամ էլ ջախջախիչ պարտության մատնեց գերխնդիրներից երեքն էլ։ Առաջարկում եմ իրականացնել աշխատանքի բաժանում ազգի մեջ։

Սփյուռքը, ԱՄՆ և Արեմուտքի հովանու ներքո թող պահանջի հատուցում ցեղաuպանության համար, Արցախը Ռուսաստանի հովանու ներքո թող հասնի պետականության և ինքնիշխանության, իսկ Հայաստանի Հանրապետությունը հովանավորներ գտնելու և նրանց շահերին ծառայելու փոխարեն թող ուղղակի հարաբերությունների մեջ մտնի հարեւանների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ, զրոյական կոնֆլիկտով, ու պետական ինստիտուտների կայացման գերնպատակով։

Թերևս այսքանը»։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: