ԿԳՄՍ նախարարը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ ուսումնական տարվա ամփոփման մասին: Նա ըստ հերթականության նշել է այն բոլոր կետերը, որոնցով կրթական հաստատությունները պետք է ավարտեն ուստարին:

Նա նշել է, որ չեն լինելու հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների (4-րդ և 9-րդ) քննություններ: Աշակերտների նիշերը ձևավորվելու են ինչպես մյուս դասարանների աշակերտների տարեկան նիշերը՝ նախորդ փուլում ստացած և մարտից հետո էլեկտրոնային մատյաններում գրանցված թվանշանների հիման վրա:

Ավարտական դասարանների աշակերտների թվանշանները պետք է դրված լինեն մինչև մայիսի 25-ը, որպեսզի ուսումնական գործընթացը չխանգարի ամառային զորակոչին:

Մեդալի քննությունների անցկացումը ևս այս տարի չեղարկվում է, իսկ մեդալի հավակնորդները նման հնարավորություն կունենան հաջորդ տարի:

Չեղարկվել է նաև շրջանավարտների ավարտական միջոցառման անցկացման հնարավորությունը: Շրջանավարտներին նախարարը խոստացել է հետո մի օր որոշել և միասին նշել այդ կարևոր տոնը:
Նախարարը նշել է, որ ընդունելության քննություն յուրաքանչյուր մասնագիտության համար մեկ ընդհանուր առարկա է ընտրվելու և քննությունը լինելու է հունիսի սկզբի տասնօրյակին: Հանգամանալից՝ ստորև: