Հայաստանում փոխադարձ հանդիմանությունների անառողջ ու արատավոր երևույթը շարունակում է գերակշռով ու տարածվող մնալ։ Նախընտրական հանդիպումների շրջանակներում երկու հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները հաճախ են միմյանց դեմ հայտարարություններ անում։

Այսօրվա ելույթի ժամանակ Ն․ Փաշինյանն անդրադարձել էր իր և Աննա Հակոբյանին հասցեագրված խոսքերին, նշել, թե ինչն է եղել պատճառը, որ որոշում է կայացվել Աննա Հակոբյանին ուղարկել Արցախ։ Այդ որոշումը կայացվել է հատուկ մեսիջով։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցրել, թե ո՞ւր է եղել Լևոն Քոչարյանը այդ ընթացքում։ Նա այդ մասին հարցերլ է, երբ խոսք է գնացել իր տղայի մասին։ Դրանից հետո Լևոն Քոչարյանը մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է մասնակցում պատերազմին։

Նա տեսանյութին կից պահանջել է, որ Ն․ Փաշինյանը հետաքննություն անցկացնելու հրաման տա, որ պարզեն, թե ինքը ո՞ւր է եղել։ Տեսանյութը՝ կից։