Հանրահայտ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի համբավը հանրապետության մեջ շատ բարի է։ Պատճառը, թերևս, հիվանդանոցում աշխատող հոգատար բժշկական անձնակազմի առկայությունն է։

Հիվանդանոցի հրաշալի բժիշկներից է Նիկոլայ Դալլաքյանը, որն իր մասնագիտական գործունեության ժամանակ շատերին է օգնել, շատ անհույս հիվանդների է ոտքի կանգնեցրել։ Հիվանդանոցի սոցհարթակը հերթական հաջող բուժման մասին է պատմում։

Սոցհարթակում տեղադրվել է փոքրիկ Նելիի պատմությունը։ Աղջկան բնածին արատով ընդունել և վիրահատել է մասնագիտական ու մարդկային կարողություններով փայլող բժիշկ Ն․ Դալլաքյանը։ Սոցհարթակում տեղադրված հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․

«Լուսանկարում Նելլին է, նորածին ժամանակ ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատով։ Վիրահատել է նրան կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Այսօր Նելլիի փոքրիկն է բուժում ստանում նույն կենտրոնում՝ նույն բժշկի հսկողության տակ։ Եվ մայրիկը, և փոքրիկը իրենց հրաշալի են զգում»,- ասվում է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։