Լույս աշխարհ է եկել սիրված դերասանուհու առաջնեկը․ երեխայի անվան ընտրության և այլ ուշագրավ մանրամասների մասին

Հանրահայտ «Կարմիր բլուր» սերիալից հայտնի արտիստուհի Տիրուհի Հակոբյանը, ում նաև Տիրուկ են ասում, դեռ 2020 թվականի սեպտեմբեր ամիսն է ընտանիք կազմել Հայկի հետ։ Նրանց պսակադրության արարողությունը եղել է Հովհաննավանքում։

Հարազատների շրջապատում ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն այս տարի արդեն ծնող են դարձել։ Նրանց առաջնեկը աղջիկ է։ Տիրուկը պատմել է, որ հենց Հայկն է ընտրել իրենց ապագա դստրիկի անունը՝ մինչ նրա լույս աշխարհ գալը։

Հայկը տարբեր հավանական անուններ է կարդացել անվանացանկում՝ կանգ առնելով Դանիելլա անվան վրա։ Հենց այդ անունն էլ նրանք ընտրել են աղջնակի համար։ Տիրուկն իրեն շատ երջանիկ է զգում մայրիկի կարգավիճակում։

Նա խոստովանում է, որ իր կյանքը վերաիմաստավորվել է․ նա կարողանում է գեղեցիկ ու դրական իրողություններ տեսնել կյանքի բոլոր իրավիճակներում։ Երեխայի խնամքի հարցում ևս Տիրուկը միայնակ չէ․ նրան ամեն կերպ օգնում է ամուսինը՝ Հայկը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: