Ուրախալի լուր է հանրայնացվել Լիկա Սալմանյանի ընտանիքից։ Նրա ընտանիքում համալրում է եղել․ լույս աշխարհ է եկել Լիկայի առաջնեկը։ Այս մասին հենց Լիկայի սոցհարթակից ենք իմանում, քանի որ արտիստուհին բալիկի թաթիկի լուսանկարն է տեղադրել՝ բարի գալուստ մաղթելով նրան։

Լիկան ամուսնանալուց հետո բալիկ ունենալու մասին, ինչպես խոստովանում է, հաճախ է մտածել։ Նա միշտ երազել է աղջիկ բալիկ ունենալու մասին։

Լիկան ընտանիք է կազմել դեռ 2019 թվականին։ Նա Սարգսյան Աշոտի հետ է ամուսնացած, որը ավագանու անդամներից է։ Նա նաև «Ինդիվիդում քասթինգի» ղեկավարն է։

Աշոտի համար ամուսնությունը Լիկայի հետ երկրորդն է։ Նա առաջին ամուսնությունից որդիներ ունի։ Աշոտն ակտիվ է հասարակական ու քաղաքական դաշտում։

Հավելենք, որ Լիկան էլ զբաղվում է բիզնեսով։ Նա ղեկավարում է «Սալմա» անունով հայտնի գեղեցկության սրահը։ Այն գործում է 2016 թվականից։ Լիկան նույնպես մեծ հաջողությամբ դիմահարդարում է իրականացնում։