Լուի դը Ֆյունեսը էրզրումցի հայուհու թոռ է․ ուշագրավ մանրամասներ հանրահայտ դերասանի մասին

Աշխարհահռչակ կինոկատակերգու, ֆրանսիական ծիծաղի արքա Լուի դը Ֆյունեսին իրավամբ կարելի է վերագրել այն անհատներին, որոնց սովորաբար հիշատակում են մեկ կարճ ձևակերպմամբ. «Նրան ներկայացնելու կարիք չկա»:

Այնուամենայնիվ, մենք կխախտենք այս օրինաչափությունը, որպեսզի ներկայացնենք նրա անձին առնչվող այնպիսի նոր ու հետաքրքիր մանրամասներ, առանց որոնց, անկասկած, Ֆյունեսի կերպարը ոչ լիարժեք ու թերի կլիներ։

Խոսքը նրա հայկական ծագման մասին է։ ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, Սարիգյուղ համայնքի ռեստորանի շեֆ-խոհարար Աղավնի Սարգսյանն այն սակավաթիվ մարդկանցից է, որը Ֆյունեսի տանը բախտ է ունեցել ապրելու մի որոշ շրջան։

«Մոտ մեկուկես տարի ես նրանց տանը աշխատեցի որպես սպասուհի, խոհարար և այգեպան,- հիշում է տիկին Աղավնին,- և այս ընթացքում ես ու յոթամյա դուստրս ջերմ ու ընկերական հարաբերություններ հաստատեցինք Ֆյունեսի ընտանիքի հետ»։

Ֆյունեսի տանը Աղավնու հայտնվելը զուտ պատահականություն չէր, «քանի որ հետո պարզվեց, որ պարոն Լուին Փարիզում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակիցներին խնդրել է գտնել մաքուր և տնտեսող հայուհի, անպայման հայուհի»։

Աղավնին ասում է, որ Ֆյունեսը իր հետ երբեք չի խոսել հայուհուն նախապատվություն տալու մասին, սակայն ԽՍՀՄ դեսպանատան աշխատակիցներից մեկը՝ Սարգսյան անունով, հենց սկզբից նրան ասել է, որ Լուի դե Ֆյունեսի հորական տատիկը պատմական Հայաստանի Էրզրումից գավառից է։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: