Ինստագրամյան հարթակում ակտիվությունը կանոնավոր պահող երգչուհիներից է Լիլուն: Նա չի զլանում պարբերաբար իր ակտիվ առօրյայից հետաքրքիր դրվագներ տեղադրել ինստագրամյան էջում՝ իր հույզերն ու ապրումները կիսելով բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են իրենով:

Լիլուի հերթական հրապարակումը սկեսրայրի հոբելյանի առիթով է: Այդ առիթով նա մի ծավալուն հրապարակում է հանրայնացրել՝ իր սերն ու հարգանքը հայտնելով ամուսնու հորը:

Երգչուհին խոստովանել է, որ սկեսրայրը հաճախ իր հոգատարությամբ և ուշադրությամբ փոխարինել է իր հորը, ում կարիքն ու բացակայությունը նա մշտապես զգացել է:

Հանրայնացնելով իր ու սկեսրայրի համատեղ լուսանկարը՝ երգչուհին նրան առողջություն ու երկարակեցություն է մաղթել՝ նշելով, որ նա ընտանեկան միջավայրում տղամարդու կատարյալ և իդեալական օրինակ է եղել իր խոհեմությամբ ու առաքինությամբ:

Լիլուն խոստովանել է, որ սկսերայրի ներկայությամբ նա վերագտել է կորցրած հայրական ջերմության ու ապահովության զգացումը: Երգչուհին նշել է նաև, որ լուսանկարն արված է Լոս Անջելեսում: