Լեգենդար արտիստուհիներից Էվելինա Շահիրյանը ծննդյան տարեդարձն է նշում։ Նրան ջերմագին ու գնահատողական խոսքեր են ասել ոչ միայն գործընկերները, երկրպագուները, այլ նաև նրա տաղանդավոր թոռները, որոնք շարունակում են Շահիրյան բազմաշնորհ ընտանիքի գիծը։

Հանրաճանաչ Արման Մարգարյանի համար իր տատիկը միակն ու անկրկնելին է։ Նրա նրան պարզապես աստվածացնում ու մշտապես փառաբանում է՝ նշելով, որ տատիկի ազնվական օրինակն է մշտապես եղել նրա աչքերի առաջ։

Արմանը դեռ մանուկ հասակից Էվելինային մամա է ասում։ Արմանի հայրը երիտասարդ հասակում զինծառայության է մեկնել, իսկ նա մայրիկի հետ տեղափոխվել է տատիկի տուն ապրելու։ Հենց այդ շրջանում էլ՝ հետևելով տատիկի ու քեռու օրինակին, Էվելինային մամա է ասել։

Էվելինա Շահիրյանի մյուս շնորհաշատ թոռնիկը նրա անվանակիցն է, որը հենց տատիկի ուղին է շարունակում՝ ներգրավելով արտիստական ոլորտ։ Սերիալներում հաջողությամբ հանդես եկած Էվելինան վերջերս նշանադրվել է։

Հավելենք նաև, որ մշտապես երիտասարդ այս արտիստուհու մյուս երկու թոռները ևս արվեստի բնագավառն են ընտրել։ Էվելինայի ու նրա տաղանդավոր գերդաստանի մասին պատմող նյութը՝ կից։