«Իրականում Հայաստանի շուրջ տեղի է ունենում գեպոլիտիկ խորքայնությամբ գործընթացներ, որտեղ․․․»

Գագիկ Քամալյանը, անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին, գրում է․ «Բաղրամյան պողոտան ու հարթակի դեմքերը այս ամենի ֆասադն են, կատարվող խմորումների թաթերականացված մասը։

Իրականում Հայաստանի շուրջ տեղի է ունենում գեպոլիտիկ խորքայնությամբ գործընթացներ, որտեղ ռուսական կողմը Հայաատանի մասով խախտել է որոշակի պայմանավորվածություններ, որը ո՛չ Արևմուտքին է դուր գալիս, ո՛չ էլ ռուսների հետ հերթական անգամ տարածաշրջանը ցնցումների ենթարկած Թուրքիային։

Հայկական բանակին քաղաքական իշխանության դեմ հանելը սարսափելի վտանգավոր հետևանքներ կունենա, թե՛ Հայաստանի, թե՛ նաև չզարմանաք ողջ տարածաշրջանի մասով։ Սա ներքին քաղաքական կյանքի վարման ինքնիշխան իրավունքի հանդեպ կատարվող հարվածներ են, այնպիսին, ինչպիսին Հոկտեմբերի 27-ն էր։

Բոլորը կենտրոնացել են անձերի վրա, նրանց հանդեպ տածած համակրությունների ու հակակրությունների վրա, բայց իրականում հարցը հետեւյալում է, դու մնո՞ւմ ես ներքին քաղաքական կյանքը ինքնիշխան կերպով վարելու տիրույթում, թե՞ այն հերթական անգամ սկուտեղի վրա մատուցում ես այլոց»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: