Հովհաննես Ավետիսյանը գրում է․ «Կոպիտ համեմատությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ ուզում է անել (անում է) նա, ինչ ԱՄՆ արեց Իրաքի հետ: Այսինքն՝ ռազմական կարողությունների ոչնչացում, առկա իշխանության գլխատում և սեփական ենթակայության իշխանության ձևավորում:

Տարբերությունը նրանում է, որ այս դեպքում դիկտատուրան նշածս գործողությունները անում է դեմոկրատիայի հետ, իսկ նախորդ դեպքում ժողովրդավարությունը դիկտատուրայի հետ է արել: Մոտիվները ըստ պաշտոնական ներկայացման շատ տարբեր են, սակայն, իրականության մեջ դրանցում շատ ընդհանրություններ կան:

Եվ կա միանշանակ ընդհանրություն նրանում, որ hարձակման ենթարկված պետության ամբողջ ժողովուրդը խեղվում է, տասնյակ հազարավոր զոհերին գումարվում են միլիոնավոր տեղահանվածներն ու փախստականները:

Եվ այդ պետությունը տասնյակ տարիներ չի կարողանում և կարողանալու ոտքի կանգնել, ինչքան էլ որ դրսից օգնություն ստանա:

Իսկ մեր մասով վիճակն ավելի տխուր է, մեզ հետ մեր կամքով արել են նա, ինչ ստիպողաբար ուզում են անել Ուկրաինայի հետ, ընդ որում այս ամենը իբր թե հեղափոխությունից հետո»: