«Իսկական տղան պիտի Արցախում ծառայի»․ անմահացած հերոս Հարություն Հարությունյանի հերոսական ուղին․ ճանաչենք մեր հերոսներին

Հարություն Հարությունյանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 21 ին Երևանում։ Դպրոցին զուգահեռ նա սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում։

Բանակ զորակոչվելիս Հարությունը հաճախ է կրկնել, որ եթե Արցախ չընկնի, ապա դիմելու է, որ իրեն անպայման տանեն Արցախ։

Նա այն կարծիքին էր, որ «Իսկական տղան պիտի Արցախում ծառայի»։ Հետաքրքիր զուգադիպությամբ Հարույունը բանակ է զորակոչվում 2017 թվականի հունվարի տասնիննին՝ իր մայրիկի ծննդյան օրը։ Ծառայել է Մարտունիում։

Զինծառայությունից վերադառնալով՝ նա սիրահարվում է արդեն հարազատ դարձած Ջիվանու դպրոցի սաներից մեկին։ Մեկ տարի տևած ընկերությունից հետո որոշում են նշանադրվել։

Հարությունը ընկերուհուն տուն է տանում հարազատների հետ ծանոթացնելու սեպտեմբերի քսանվեցին։  Հաջորդ օրը նա իմանում է պատերազմի մասին։

Անմիջապես կամավորագրվում ու մեկնում է Ասկերան։ Մարտի դաշտում նա հանդիպել է մտերիմ ընկերոջը, ով անչափ ուրախացել է Հարությունին տեսնելով։ Ցավոք, Հարությունն անմահացել է հենց ընկերոջ ձեռքերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: