Ինչպիսի՞ն է այսօր որպես դերասան հայտնի դարձած Արեգ Գալոյանը և ինչո՞վ է նա հիմա զբաղվում

Արեգ Գալոյանը այն անձանցից է, ով բախտ է ունեցել ճանաչում ձեռք բերել դեռ մանկության տարիներից։ Արեգը դպրոցական էր, երբ հաղթահարեց մի սիքոմի քասթինգ, որը հետագայում դարձավ ամենից հայտնի ու ռեյտինգային սիքոմներից մեկը։

Արեգի հայտնիությունը առիթ դարձավ, որ նա ստանա գործնական նոր առաջարկներ, որոնց շնորհիվ նրան հեռուստադիտողը շուտով տեսավ նաև որպես հաղորդավար։ Ավելին՝ հաղորդավար Արեգին միացավ նաև նրա կրտսեր քույրիկը։

Քույր ու եղբայր մի որոշակի ժամանակահատված իրենց հասակակիցներին հասանելի լեզվով պատմում էին հայկական տարբեր բնակավայրերի պատմությունները, ուշագրավ փաստեր էին ներկայացնում։

Սակայն այսքանով չսահմանափակվեց Արեգի գործունեության և հետաքրքրության շրջանակը։ Նա հետաքրքրվում է երաժշտությամբ։

Երաժշտության հանդեպ սերն ու հետաքրքրություններն արդեն հասուն Արեգին տարել են Կոնսերվատորիա։

Արեգը Կոնսերվատորիա է ընդունվել անվճար հիմունքներով և որոշել է խորանալ պրոֆեսիոնալ երաժշտության ասպարեզում։ Նա միառժամանակ դադարեցրել է իր բոլոր նկարահանումները՝ լիովին տրվելով երաժշտական ուսումնառությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: