Սիլվա Հակոբյանի երգերից շատերը հիթային են և հիշվող իրենց աշխույժ մեղեդու ու թեթև թեմատիկ բովանդակության շնորհիվ։ Դրանցից որոշները գրվել են հատուկ ինչ-որ առիթով երգելու կամ պարելու համար։

Գաղտնիք չէ, որ Սիլվայի հանրահայտ «Սիլոյի պարը» երգը, չնայած իր պարզ բովանդակությանն ու թեթև թեմատիկայի, մեծ տարածում է գտել ժամանակին։ Այն երգում են գրեթե բոլոր տարիքի ներկայացուցիչները՝ տարբեր առիթներով։

Պարզվում է՝ երգչուհու այս երգը սիրելի է դարձել նաև նրա դստրիկի համար։ Դեռ մանկուց իր ակտիվությամբ ու տաղանդով աչքի ընկնող Միլան մեքենայում ակկտիվորեն ձայնակցում է մայրիկին՝ երգելով նրա հայտնի «Սիլոյի պարը» երգը։

Ընդ որում, երգելիս Միլան երգելիս երգի բառերը փոխում է և «Սիլոյի պարը» արտահայտության փոխարեն որոշ դեպքերում երգելով «Մամայի պարը» ձևակերպմամբ։ Սիլվան էլ, ինչպես միշտ, պահը բաց չի թողել և նկարել է Միլային երգելիս։

Սիլվայի նկարած կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։