Արթուր Դավթյանը ծնունդով Արթիկի շրջանի Հոռոմ համայնքից է։ Նա իրավագիտություն է սովորել ԵՊՀ-ի համապատասխան ֆակուլտետում՝ հաղթահարելով իրավագիտության կրթական բոլոր օղակները։

Նա սկզբնական շրջանում դասախոսել է Պետական համալսարանում, իսկ հետո նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2016 թվականից ՀՀ գլխավոր դատախազն է։

Արթուր Դավթյանին բոլորը ճանաչում են որպես լուրջ ու հավասարակշռված մարդ, ով մշտապես հանդես է գալիս գործնական ձևաչափերում՝ առանց ցույց տալով իր անձնական կամ այլ հանգամանքներին վերաբերող մանրամասներ։

Համացանցում մի ուշագրավ տեսանյութ է առկա, որտեղ երևում է, որԱրթուր Դավթյանը մասնակցում է մի աշխույժ խնջույքի, որի ժամանակ նա հանդես է գալիս որպես երաժիշտ՝ նվագելով դհոլի վրա։ Նա այնքան ակտիվ ու ռիթմիկ է նվագում դհոլը, որ թվում է, թե պրոֆեսիոնալ դհոլահար է։

Ա․ Դավթյանը նվագում է Սպիտակցի Հայկոյի երգերի մեկի ներքո։ Այդ տեսանյութը կցված է ստորև։