Գաղտնիք չէ, որ Լյուբով Ուսպենսկային շատ սիրելի ու հարազատ են այն բոլոր իրողությունները, որոնք կապված են Հայաստանի ու հայկական մշակույթի հետ։ Երգչուհին իր կյանքի և հայտնիության ողջ շրջանում միշտ էլ սիրով է կատարել հայկական ու հայերեն երգեր։

Երգչուհին չի խուսափում նաև հայ երաժիշտների ու երգիչների հետ դուետային կատարումներով հանդես գալուց։ Հիշենք նրա հայտնի կատարումները Թաթա Սիմոնյանի հետ, որոնք շատ արագ հիթային դարձան և սիրվեցին։

Երգչուհին իր հերթական դուետային կատարումով է հանդես եկել։Այս անգամ նա երգել է հայազգի տաղանդավոր ու լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ» վերնագրով ստեղծագործության ռուսերեն տարբերակը։ Հիշեցնենք, որ կա նաև այս ստեղծագործության հայերեն տարբերակը։

Լյուբով Ուսպենսկայան մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարում է Նորայր Բարսեղյանի հնչեցրած երաժշտական հնչյունների ներքո։ Նշենք, որ այս գեղեցիկ ստեղծագործության ռուսերեն խոսքերի հեղինակը Օռլովն է։

Լյուբով Ուսպենսկայայի ոգեշունչ կատարումից մի հատված կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։