Ինչպե՞ս է Արմինե Գրիգորյանը նշել ծննդյան տարեդարձը․ մանրամասներ

Մեր երգարվեստի ամենից վառ կերպարներից մեկը՝ Արմինե Գրիգորյանը, նախօրեին նշել է իր ծննդյան հերթական տարեդարձը։ Երգչուհին ծննդյան օրը որոշել է անցկացնել հարազատների ու մտերիմների շրջապատում՝ ուրախացնելով նրանց և ուրախանալով նրանցով։ Արմինեն ծննդյան տարեդարձը նշել է ռեստորաններից մեկում։

Երգչուհու ծննդյան տարեդարձիներաժշտական կատարմամբ հանդես է եկել Արմինեի եղբոր միակ աղջիկը՝ Նարե Գրիգորյանը, ով զբաղվում է պրոֆեսիոնալ երգարվեստով։ Նարեն երգել է ոչ միայն ուրախ, ռիթմիկ երգեր, այլ նաև աշուղական հայտնի երգեր՝ արժանանալով հյուրերի հավանությանը։

Երեկոյի ժամանակ երաժշտական կատարմամբ հանդես է եկել նաև անձամբ հոբելյարը։ Արմինեի երգի հնչյունների ներքո ուրախացել են նրա ընկերուհիները։ Երգչուհին կատարել է իր հեղինակային երգերից մեկը՝ իր անունից ողջույններ ուղարկելով բոլոր հյուրերին։

Արմինեն շարունակում է ջերմ շնորհավորական խոսքեր ստանալ։ Նրան մաղթում են մշտատև հաջողություններ՝ գնահատելով երգչուհու տարիների վաստակն ու տաղանդը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: