Իմ քրիստոնյա տղա․ Արամեն ուշագրավ լուսանկար է հրապարակել․ ահա թե ինչ առիթով

Հանրահայտ երգիչ Արամեն տեղադրել է իր փոքրիկ որդու լուսանկարը։ Տղան նկարվել է Աշտարակի Սաղմոսավանքում։ Երեխան սպիտակ հագուստով է։ Արամեն նկարը վերնագրել է հետևյալ կերպ․ Իմ քրիստոնյա տղա․ Մարատ և Միքայել։

Հայտնի է դարձել, որ Արամեն մկրտել է իր տղային։ Երեխան ավանդույթի և ընդունված կարգի համաձայն նաև երկրորդ անուն է ստացել, ինչի մասին էլ լուսանկարով ու կարճ հրապարակմամբ պատմել է հայրը։ Մարատին եկեղեցին նաև Միքայել անունն է տվել։

Նշենք, որ զույգը ավագ դստեր մկրտությունն ավելի վաղ էր կազմակերպել՝ մինչ Մարատի լույս աշխարհ գալը։ Մարատի մկրտության քավորը ընտանիքի մտերիմներից մեկն է եղել, ով հայտնի դեմք չէ, սակայն շատ մտերիմ է Արամեի ընտանիքին։

Սոցհարթակային սթորիներից իմանում ենք, որ Արամեի կինը՝ Անին, մանրակրկտորեն է մոտեցել մկրտության արարողության ամեն մի դետալի։ Մկրտության տորթը հրեշտակի տեսք է ունեցել։ Արամեի տեղադրած լուսանկարում փոքրիկ Մարատը շատ նման է իր հայրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: