«Իմ տաղանդավոր աղջիկ.» Ն. Եսայանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է, Նունե Եսայանի դուստրը արդեն դպրոցական է: Դստեր երաժշտական հակումների մասին մայրը տարբեր առիթներով հասցրել է խոսել: Այսօր երգչուհին մեկ այլ տեսանյութ է հանրայնացրել իր սոցհարթակում՝ պատմելով դստեր նկարչական տաղանդի մասին:

Տեսանյութը երգչուհին վերնագրել է հետևյալ կերպ. «Իմ տաղանդավոր աղջիկ»: Տեսանյութում Բեթին գեղեցիկ նկար է նկարել և շարունակում է վերջին շտրիխներն անել արդեն պատրաստի նկարի վրա:

Ինչպես տեսանյութից երևում է, Բեթին նկարել է գեղեցիկ բնաշխարհ՝ կենդանիներ, ծառ, մարդ, բուսականություն. և այդ ամենը կապույտ ընդհանուր ֆոնի վրա:

Տեսանյութը, ինչպես հասկանալի է դառնում դիտելու ժամանակ, արված է նկարչական դպրոցում: Երգչուհու հրապարակած տեսանյութի ներքո տարբեր օգտատերերը ոգևորող ու գովաբանական արձագանքներ են թողել, իսկ օգտատերերից մեկը նշել է, որ երեխան շատ լավ գունազգացողություն ունի, քանի որ հետաքրքիր կապույտ երանգներ է կարողացել ստանալ:

Ն. Եսայանի հանրայնացրած տեսանյութը կարող եք դիտել վարը:

Իմ տաղանդավոր աղջիկ ❤️🥰 #նունեեսայան #artist #family #lovemyfamily #mydaughter

Опубликовано Nune Yesayan Пятница, 18 сентября 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: