Արտակ Հովհաննիսյանը շարունակում է ամեն օր հիշել ու ապրել իր անմահացած որդու թանկ հիշատակով։ Նա վերջերս խիստ մտահոգիչ առողջական խնդիրներ էր ունեցել սրտի հետ կապված, որի պատճառով հիվանդանոցում էր հայտնվել։

Հետո Արտակ Հովհաննիսյանը բազմանշանակ հրապարակմամբ հայտնել էր, որ իր վիճակը կայունացել է՝ ասելով, թե միառժամանակ հետաձգվում է իր ու սիրելի որդու հանդիպումը։

Արտակ Հովհաննիսյանն իր կերպարով ամրության ու կամքի մարմնավորում է։ Նա իր ներքին ապրումներին զուգահեռ հանդես է գալիս հանրային կշռադատված դատողություններով, որոնք հաճախ ուղղորդիչ են նույն վիճակում հայտնված շատ ծնողների համար։

Արտակ Հովհաննիսյանը նոր հուզիչ տեսանյութ է տեղադրել իրենց ընտանեկան արխիվից, որտեղ երևում է, թե ինչպես են իրար հետ պարում Ալբերտն ու նրա փոքրիկ քույրիկը։ Տեսանյութն արվել է դիրքերում, որտեղ ծառայել է ժամանակին Ալբերտ Հովհաննիսյանը։

Արտակ Հովհաննիսյանի տեղադրած ընտանեկան տեսանյութը, որից անհնար է չհուզվելը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։