Իմ հերոսը․․․ Ծովինար Մարտիրոսյանը լաց լինելով պատմել է պատերազմում զոհված Նարեկի մասին

Պատերազմը մեզանից տարավ մեծ պոտենցիալ ու կարողություններ ունեցող անհատների, լույսով ու կյանքով լեցուն տղաների, որոնք առաջիկայում պետք է Հայաստանի հենասյունը և զարգացման գրավականը դառնային։ Նրանցից մեկը տաղանդավոր Նարեկն է։

Նարեկը մշակույթի, ստեղծագործական ոլորտի ապագա վառ ներկայացուցիչ կարող էր դառնալ, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը։ Նարեկը մեկն է այն վառ անհատականություններից, որ ընկավ հայրենիքի պաշտպանության մարտի ժամանակ։

Լույս է տեսել Նարեկի գիրքը, որտեղ անդրադարձ կա նաև Ծովինար Մարտիրոսյանին։ Նարեկը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել Ծովինարի նկատմամբ։ Գրքում Ծովինարի ու Նարեկի համատեղ լուսանկարն է, որին կից գրված է Ծովինարի մասին Նարեկի կարծիքը։

Գիրքը հասել է նաև Ծովինարին։ Դերասանուհին իր հարթակում ներկայացրել է գիրքն ու գրքի հեղինակին։ Նա ներկայացնելիս չի կարողացել զսպել հուզմունքը՝ ասելով, որ մենք պարտավորենք ենք բոլորին ճանաչել ու հիշել անվանաբար։

Ծովինարի ներկայացրած գիրքը և այլ մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: