Հայտնի արտիստուհի Հռիփսիմե Ելինյանը շատ է խոսում իր ընտանիքի մասին, սակայն հազվադեպ է անդրադառնում ծնողներին։

Միայն առիթների դեպքում անկեղծանում ու խոստովանում է, որ ծնողները, մասնավորապես հայրը, սկզբնապես կտրականապես դեմ է եղել իր և Գրիգորի միությանը։ Հռիփսիմեն, ամուսնանալով Գրիգորի հետ, ինչ-որ տեղ դեմ է գնացել իր հայրիկին։

Չնայած ծնողները չեն խրախուսել Գրիգորի և Հռիփսիմեի միությունը, սակայն նրանց ամուսնությունից հետո մշտապես աջակցել ու սատարել են նրանց՝ մոռանալով իրենց նախնական դիրքորոշումը։

Գրիգորն էլ, Հռիփսիմեն էլ մեծ երախտագիտությամբ են նշում, որ Հռիփսիմեի մայրիկի ու հայրիկի շնորհիվ են նրանք կարողացել հաղթահարել այնպիսի լուրջ խնդիր, ինչպիսին ընտանեկան հոգսերի և մասնագիտական զբաղվածության համատեղումն է։

Հռիփսիմեն օրերս տեղադրել է իր ծնողների բացառիկ լուսանկարները՝ շնորհավորելով հայրիկի ծննդյան տարեդարձը։ Լուսանկարներից մեկում Հռիփսիմեի ծնողներն իրենց թոռնիկների հետ են։ Նա հայրիկին ամենաբարի բնորոշումն է տվել։