«Իմ աշխարհը»․ Ալեն Սիմոնյանն ուշագրավ տեսանյութ է տեղադրել

Ալեն Սիմոնյանը հազվադեպ է ընտանեկան բնույթի տեսանյութեր տեղադրում։ Հետևելով Ալեն Սիմոնյանի և նրա տիկնոջ սոցհարթակային ակտիվությանը՝ կարելի է հասկանալ, որ նրանք ընտանիքով մասնակցել են ջերմ հավաքույթի։

Ալեն Սիմոնյանի տիկինը լուսանկարներ է տեղադրել երեկոյից՝ ասելով, որ իրենց աղջիկը արդեն բավականին մեծացել է և իրենք սկսել են ընկերություն անել միմյանց հետ։

Ալեն Սիմոնյանն էլ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է պարում իր դստեր հետ։ Նրանք պարում են դուստերերին նվիրված ջերմ ու գեղեցիկ երգերի մեկի հնչյունների ներքո։

Ալեն Սիմոնյանն իր տեղադրած կարճ տեսանյութը վերնագրել է հետևյալ կերպ․ «Իմ աշխարհը»։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանը երեք զավակների հայր է, իսկ Վիկտորիան նրա միջնեկն է և միակ աղջիկը, նրա ավագ և կրտսեր զավակները տղաներ են։

Ալեն Սիմոնյանի տեղադրած ջերմ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: