Ի՞նչ վիճակ է Աղավնոյում․ համայնքի երեխաների այս քայլն անտարբեր չի թողնի ոչ ոքի․ ուշագրավ մարմասներ

Աղավնեցի երեխաները հավաքվել են հայրենի բնակավայրի մի տեղում, մինչ իրենց ծնողները զբաղված են խիստ կարևոր ու կենսական խնդրի լուծման ուղիներ որոնելով։

Հետաքրքրասեր անցորդներին երեխաները բացատրել են, որ մեծերից իմացել են, թե շուտով ստիպված են թողնել իրենց բնօրրանի տները՝ հետանալով տարածքից։

Դրանով պայմանավորված որոշել են համանքում անցկացրած վերջին oրերն համատեղ նույն վայրում լինել, որ իրար հետ խաղալով ու զվարճանալով իրար հրաժեշտ տան։

Երեխաների խաղից ու համատեղ ժամանցից ֆիքսված կադրերն անասելի հուզիչ են ու խոսուն։ Երեխաներն իրար հետ քոչարի են պարում, լողում են մոտակա փոքրիկ լճակում, խաղեր խաղում, համատեղ տխրում և ուրախանում։

Մեծահասակները համառորեն սպասում են լուսավոր լուծման՝ հույսով, որ ինչ-որ հրաշքով մի բան կփոխվի և նրանք կշարունակեն վայելել սեփական տան տանիքի ապահովությունը։

Երեխաների վերջին հրաժեշտի հուզիչ կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: