Ռ․ Քոչարյանը հետընտրական առաջին լայնածավալ հանդիպումն է նախօրեին կազմակերպել իր թիմի անդամների հետ՝ արձանագրելով կատարվածը և պլանավորելով առաջիկա անելիքները։ Այն, որ նրա ղեկավարած քաղաքական ուժը որոշել է հանդես գալ արմատական ընդդիմության դիրքերից, հաստատ է։

Համլետ Մազմանյանը, անդրադառնալով Ռ․ Քոչարյանի քաղաքական ասպարեզ մուտք գործելու, ընտրություններին մասնակցելու հանգամանիք, գրում է հետևյալը․ «Ի՞նչ կլիներ, եթե ընտրություններին Քոչարյանը լիներ ճաղերի հետևում։

Նա սկսելու էր հոխորտալ, թե ես Հայաստանի միակ տղամարդն էի ու եթե լինեի ազատության մեջ կռելու էի ընտրություններում։ Բայց ինչպես ցույց տվեց կյանքը Քոչարյանը ճաղերի հետևում չէր, իսկ ընտրություններին միայն փուռը տվեց իր աջակիցներին և հազարավոր մարդկանց քցեց վարքի տակ, որ իրենցից վերցրած գումարները հետ տան։

Այժմ սպասենք Հայաստանի միակ տղուն (խեռոսին) բանտ ուղարկելու օրվան, այնտեղ հաստատ միակ տղամարդ ինքնակոչվածին հարյուրավոր տղաներ սպասելուց կլինեն»,- իր ասելիքը եզրափակում է Համլետ Մազմանյանը։