Ի՞նչ է պատմում Իննա Խոջամիրյանի հետ իր ռեկորդային դիտում ունեցած հարցազրույցի մասին Ամալյա Հովհաննիսյանը

Իննա Խոջամիրյանը մեր ժամանակի ամենից հետաքրքիր և միևնույն ժամանակ ամենից փակ արտիստներից է, ով հանրությանը ներկայանում է մշտապես ժպտերես ու ակտիվ կերպարով։ Վերջերս նա հարցազրույց է տվել հայտնի հարցազրուցավար Ամալյա Հովհաննիսյանին։

Նրա հարցազրույցն ընդամենը ժամերի ընթացքում ռեկորդային դիտումներ է հավաքել, քանի որ իր խոսում Իննան բացառիկ անկեղծ ու էմոցիոնալ է եղել։ Հարցազրույցի մասին ինքը՝ հարցազրուցավարը, պատմում է հետևյալը․

«Մենք նոր ռեկորդ ունենք Իննա Խոջամիրյանի հետ․ LIFEROOM-ը 21 ժամում 100.000-ից ավելի դիտում ունեցավ։ Նկարահանումից մի օր առաջ, խոսում էինք, ասացի` գիտես, չէ՞, իմ ամենառիսկային հարցազրույցն ա, որովհետև դու շատ փակ ես, միշտ դիվանագիտորեն շրջանցում ես սրությունը։

Բայց ստացվեց կպնել հոգուն ու շատ անկեղծ զրույց ունենալ էնքան, որ ինչ-որ պահի ես ընդհատեցի զրույցը, որ մի քիչ հանգստանա»։ Իննայի այս բացառիկ անկեղծ ու էմոցիոնալ հարցազրույցը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: