Հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանն ունի մեծ ու բազմանդամ ընտանիք։ Նրա զավակների մի մասն իրենց հերթին ունեն իրենց ընտանիքները։ Ամուսնացած են գործարարի աղջիկները, որոնք ունեն տարբեր տարիքի բալիկներ։

Գագիկ Ծառուկյանն ազատ ժամանակ շատ է սիրում ժամանակ անցկացնել և շփվել ընտանիքի անդամների, հատկապես ընտանիքի կրտսեր անդամների հետ։ Գ․ Ծառուկյանի և նրա կրտսեր թոռնիկների մասնակցությամբ մի փոքրիկ տեսանյութ է տարածվել համացանցում։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է պապիկը ջերմորեն շփվում սիրելի թոռնիկների հետ, որոնք քաղցրավենիք են ուտում։ Պապիկը թոռնիկներին սովորեցնում, հետո էլ հարցնում է, թե ո՞ւմ են նրանք ամենից շատ սիրում։

Թոռնիկները միաբերան ասում են, որ սիրում են Գագոյին։ Նշենք, որ թոռնիկները երկվորյակ են։ Նրանց մյուս պապիկը Խաչատուր Սուքիասյանն է։ Աղջիկների լուսանկարը Խ․ Սուքիասյանը ևս երբեմն տեղադրում է իր հարթակում։

Գ․ Ծառուկյանի և թոռնիկների շփման ջերմ տեսանյութը կարող եք դիտել վակը կցված նյութի մեջ։