Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Անկախության օրվա առիթով իր մտահոգությունների մասին է խոսել նաև վերջին պատերազմում իր հրաշալի որդուն կորցրած ծնողներից մեկը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա մեծ ցավով է խոսում առկա բացթողումների մասին, որոնք արժանի են ուշադրության։

Արտակ Հովհաննիսյանի համար ցավալի իրողություն է այն, որ անմահացած տղաներից շատերի ընտանիքները գտնվում են ստվերում, անուշադրության են մատնված, նրանց չեն այցելում, նրանցով չեն հետաքրքրվում։ Ընդ որում, նրա խոսքն ուղղված է բոլորին․ դիմություն, ընդդիմություն, կապ չունի։

Արտակ Հովհաննիսյանի համար մտահոգիչ խնդիր է նաև սահմանների անվտանգության խնդիրը, որը շարունակում է անլուծելի մնալ։ Անկախության օրվա միջոցառումների միջոցների և անկացման եղանակի մասին հերոսի հայրը ևս որոշ նկատառումներ ունի։

Նա գտնում է, որ ամեն ինչ հնարավոր է կազմակերպել այնպես, որ ավելի ճիշտ և իրավիճակին ավելի ներդաշնակ ընթացք ունենա։ Արտակ Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: