«Ժամանակը կգա, ու մենք էլի թուրքից վերցրած տռաֆեյ դաշնամուրով մեր երգերը կհնչեցնենք հայոց հողում». ուշագրավ տեսանյութ

Թերևս, շատ-շատերը չեն կարողանում այդպես էլ համակերպվել այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է արցախյան վերջին պшտերազմի արդյունքում: Այն անասելի ցավ է պատճառել շատերին, իսկ ոմանք էլ դեռ հույս ունեն, որ առաջիկայում իրավիճակը կշրջվի հօգուտ մեզ:

Նոր իրականությունը հաճախ է ստիպում, որ հիշողությունները տանեն ավելի հետ՝ հաղթական ժամանակներ, երբ իրավիճակի թելադրողը մենք ենք եղել: Ահա այսպիսի հիշողությունների և անցյալի կադրերի վերահրապարակման հիման վրա էլ Էդգար Էլբակյանը հայտնում է իր լավատեսությունը:

Նա, հրապարակելով ժամանակին Լևոն Գրիգորյանի ֆիքսած կադրերը արցախյան առաջին պատերազմից, որտեղ հայ ազատամարտիկները ադրբեջանցիներից վերցրած դաշնամուր են նվագում, լավատեսական մտքեր է արտահայտում ապագայի մասին:

Վերլուծաբան Էդգար Էլբակյանը գրում է. «Ժամանակը կգա, ու մենք էլի թուրքից վերցրած տռաֆեյ դաշնամուրով մեր երգերը կհնչեցնենք հայոց հողում՝ Կեսարիայից մինչև Ալաբանդ, Նախիդուրիից մինչև Ռևանդուզ»:

Էդգար Էլբակյանի հրապարակած ուշագրավ տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: