Ֆեյսբուքյան օգտատերերից Աշոտ Խաչատրյանը, որ շատ մտահոգ է Հատիս լեռան և հայկական վայրերի ճակատագրով, իր հարթակում գրում է․ «Արագածի վրա՝ զզվելի խաշանոց, Ուրծը՝ սեփականաշնորհված ու որսատեղի նույն Ծառուկյանի համար, Հատիսը՝ ապականված։

Պատերազմից հետո ամբողջությամբ կամ մասնակի կորցրեցինք Մռավի լեռնաշղթան, Գոմշասարը, Կուսանացը, Մեծ Քիրսը, Իշխանասարը։ Լեռնային կղզի համարվող Հայաստանում բնակչության մեծ մասը ոտքով սար չի բարձրացել, անգամ բարձրացողների վրա զարմանում ա, լեռնային տարածքներում գտնվելու կանոններին չի տիրապետում, սեփական լեռնային երկիրը չի ճանաչում։

Դրա համար տափաստանային ոչխար համարվող ժողովուրդը մեզ լեռներում կզցրեց, դրա համար Հատիսը կորցնելը մեծ մասի ու պետության համար խնդիր չի։ Թուրքերն ու քրդերը մեր Արարատին ավելի լավ են նայում, ուրախ եմ, որ մերը չի։

Էս լեռնային երկիրն էլ ա դժվար մերը համարելը, ո՞նց կարա քոնը լինի, եթե մենակ հեռվից ես տեսել»,- իր հրապարակումը եզրափակել է օգտատերը։