«Թշնամին քնած չէ և կարող է փորձել խառնակել մեր փոխհարաբերությունները․․․» Հայոց Մայրերի Միություն նախաձեռնության նախագահ Անահիտ Մամուլյանի հայտարարությունը

Հայոց Մայրերի Միություն նախաձեռնության նախագահ Անահիտ Մամուլյանը գրում է․ «Իմ սիրասուն քույրեր, հերոսածին հայոց մայրեր և մեզ հետ ազգային ճակատագիր կիսող ազգային փոքրամասնությունների մայրեր, որ ձեր և ձեր զավակների կյանքով ապացուցել եք ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը: Ահա և եկել է այն պահը, երբ մենք պիտի համախմբվենք և արդարությամբ ավարտենք այս ԳՈՅԱՄԱՐՏԸ։

Մինչև նախաձեռնության մասին բարձրաձայնելը, մենք հարյուրավոր հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ, բանավեճեր, խորհրդակցություններ, որպեսզի կարողանանք ուսումնասիրել տարբեր խմբերի կարծիքներն ու տրամադրությունները։

Նախաձեռնության գործողությունների, պլանի և ճանապարհային քարտեզի հիմնաքարը մայրերի մեծամասնության համոզմունքն է։ Այդ պլանը, գրեթե ամբողջական, ես ձեր դատին կներկայացնեմ մոտ օրերս։ Հիմա խնդրանքս և պահանջս բոլորիցդ հետևյալն է. Սա մեդիա տիրույթ է։ Թշնամին քնած չէ և կարող է փորձել խառնակել մեր փոխհարաբերությունները։

Կլինեն ֆեյքեր, կփորձեն սադրել, խնդրում և պահանջում եմ չտրվել սադրանքներին, ոչ մի սադրիչ մեկնաբանության չպատասխանել անձնապես։ Նախաձեռնող խումբն ուշադիր և անաչառ հետևում է էջին և դա կանի ձեր փոխարեն։ Մայրերի շարժման հզոր ալիքը մեր ազգի, գուցե թե, վերջին հույսի դուռն է, ծնողաբար պիտի պահենք այն։ Շնորհակալ եմ բոլորիցդ մեր կողքին լինելու համար։ ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵՔ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: