«Էս օր էլ սենց նկարեցի, ոտնահետքերով ու առանց մեկնաբանության»․ տեսանյութ

Գևորգ Զաքարյանն իր սոցհարթակում մի ուշագրավ տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա նոր եկած, թարմ ու սպիտակ ջյան վրա ոտնահետքերով պատկերներ ստանում, նկարչություն անում։

Տեսանյութն արվել է յոթերորդ հարկից։ Գևորգը ձյան վրա ոտնահետքերով սարյանական կտավ է փորձել ստանալ։ Նա նկարել է Արարատ լեռը, նրա տեսարանին գեղեցիկ երևացող բարդիներ, թռչունների չու և այլ պատկերն ամբողջական դարձնող ատրիբուտներ։

Տեղադրելով ուշագրավ նյութն իր սոցհարթակում՝ Գևորգը գրել է․ «Էս օր էլ սենց նկարեցի, ոտնահետքերով ու առանց մեկնաբանության»։ Գևորգի մայրը՝ Գոհար Բաղրամյանը, կիսելով որդու ուշագրավ աշխատանքը, իր հերթին գրել է․

«Գև ջան, ցավդ տանեմ բալես, միշտ ինչ-որ ձայն քո ներսում ասում է, որ դու նկարիչ ես, իսկ դու քեզ նվիրել ես գործարար աշխարհին, շարունակիր նկարել, գնա քո մանկության հետքերով, երբ բոլորը հիանում էին քո աշխատանքներով։ Նկարի՛ր տղաս, միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: