Օգոստոսի տասին սիրով անդրադարձանք լեգենդար ու ինքնատիպ արտիստներից մեկի՝ Երվանդ Մանարյանի ըարեդարձին, որը ֆիզիկապես լքել է երկրային կյանքը։ Նրա անսպառ արժանիքների մասին կարելի է երկար ու բովանդակալից խոսել, սակայն պարզվում է՝ նրա ընտանիքի անդամները այս օրը տխուր են եղել։

Մտահոգության պատճառի մասին իր հարթակում գրել է լեգենդար արտիստի որդին՝ Քրիստ Մանարյանը։ Նա համառոտ ու պատկերավոր ներկայացրել է օրվա ավարտին մայրիկի հետ ունեցած կարճ երկխոսության մասին։ Քրիստ Մանարյանը պատմել է հետևյալը․

«- Էս տարի հեռուստատեսությունը չհիշեց հորդ ծնունդը,- հոգոց ա հանում մայրս։
— Մամ, դու գիտես, ես թիվի չեմ նայում, գուցե մի բան էլ ցուցադրել են, ի՞նչ իմանամ։
— Բայց ես եմ նայում։

Իրավացի ա, չգիտեմ ինչ պատասխանեմ։
— Դե, կարևnրը՝ մենք ենք հիշում, մամ ջան, էդպես չի՞։
— Բայց ես մեր համար չեմ ասում։
Ու ես հասկանnւմ եմ, որ ավելի լավ ա՝ լռեմ»։