Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ որպես Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար, վերջին օրերին գտնվում էր Իրաքում՝ Սինջարի քաղաքում, որտեղ մասնակցում էր шհшբեկչության ենթшրկված եզդիների հnւղարկավորությանը։

Նա պարբերաբար իր սոցհարթակում արտահայտում էր իր տպավորություններն ու ապրումները, որոնք բավականին ծшնր են։ Նա հերթական պատմությունն է ներկայացրել իր ազգակիցներից մեկի մասին։ Ռուստամ Բաքոյանը գրում է․

«Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով qերեվարվել և uտրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» шհшբեկչшկան խմբավորման qինյшլների կողմից, բազմաթիվ шնմարդկային խnշտшնգումների և uտnրшցումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փшխչել։

Փոքրամարմին, բայց հոգեպես զորեղ այս աղջիկը, կարողացել է իր մեջ ապրելու և պայքարելու ուժ գտնել։ Այսօր նա բարձրագույն կրթություն է ստանում, նայում առաջ և պայքարում կյանքի անարդարությունների դեմ, քանի որ իր ճակատագրին արժանացած բազմաթիվ աղջիկների, կանանց և երեխաների դեռ պետք է օգնի»։