Հրանտ Միքայելյանը գրել է․ «Չգիտեմ էլ, թե ինչից սկսեմ։ Թերևս մի պահ հարմարեցրի ու ֆեյսբուք մտա։ Էս ի՞նչ է կատարվում, հայեր։ Ինչու՞ եք այսքան չարացել ինքներդ ձեր հանդեպ, ձեր ազգի ու հայրենիքի հանդեպ։ Աջ ու ձախ միայն հայհnյանք, шնեծք ու վիրավnրանք է։ Այսօր նորից հողը կշտացրեցինք։

Նորից հողին հանձնեցինք մեզ շա՜տ հարազատ, բայց թշնшմու ահ ու սարuափ մարդկանց։ Ինձ թվում էր, թե ֆեյսբուք մտնելուց պիտի տեսնեի հայերի, ովքեր իրար կցավակցեին մեր հերոսների կորստի համար, այն հերոսների, որ 2020թ.֊ից այս կողմ առաջին անգամ թշնшմուն սթափեցրին ու հիշեցրին հայկական բանակի ով լինելը, հերոսների, ովքեր իրենց երեխաներին որբ թողեցին հանուն հայոց լեռների, հանուն հայոց բանակի սպայի։

Ցավոք, ոչ մի տեղ ոչ մի նման բան չտեսա, բացի ինչ֊որ պատգամավորի հրաժականից, ու երկու ճամբարի բաժանված մարդկանց վիրավnրանքներից, шնեծքներից, փոխադարձ uեռական բնույթի հայհnյանքներից։ Ուշքի՛ եկեք, ժողովուրդ, մի շաբաթ առաջ ձեզ զգուշացրեցի, որ թշնամին մեր տան շեմին է, չհասկացաք, ու այսօր տեսանք հետևանքը։

Նորից եմ կրկնում՝ ուշքի՛ եկեք: Հանգչիր խաղաղությամբ, իմ մարտական ընկեր, հերոս եղբայր։ Վրե_ժը չի՛ ուշանա, քո երազած հայրենիքը անպայմա՛ն կունենանք»։