Էսօր էս իմ թանկ ու կրակի ծնունդն ա․ հայտնի դերասան Դավիթ Աֆրիկյանի տարեդարձն է․ մանրամասներ

Հայտնի արտիստներից Դավիթ Աֆրիկյանի հերթական տարեդարձն է։ Նա երեսուներկու տարեկան է դառնում։ Արտիստը հատկապես «Սահմանին» հեռուստանախագծում իր մասնակցության շնորհիվ է հայտնի դարձել։

Դ․ Աֆրիկյանը դերասանի մասնագիտական ուղին ընտրել է՝ հետևելով ավագ եղբոր օրինակին։ Աֆրիկյանների ընտանիքի երկու զավակներն էլ իսկզբանե որոշել են բժիշկներ դառնալ, սակայն շուտով մտափոխվել ու երկուսն էլ Թատերական ինստիտուտն են ընդունվել։

Կյանքում Դավիթ Աֆրիկյանը առավելաբար գնահատում է մարդկային բնույթի վեհությունը։ Նա մեծ ցավով է ընդունում դավաճանական քայլերը։

Կյանքում տարբեր դժվարություններ և հիասթափություններ ունեցած դերասանը խոստովանում է, որ դրանց մասին հիշելով է կարողանում դերի մեջ մտնել և հաջողել մասնագիտության մեջ։

Դավիթը գրել է նաև սցենարներ, փորձել է զբաղվել ֆիլմերի պրոդյուսերական աշխատանքներով, սակայն վերջին աշխատանքը հասկացել է, որ իրենը չէ։

Դավիթը մեծ երախտագիտությամբ է ընդունում իր երկրպագուների մշտական ջերմ ուշադրությունը։ Նրա համար հաճելի է երկրպագուներից անակնկալներ ընդունել։

Դավիթի ծննդյան օրվա առիթով Դավիթ Մշեցին գրել է․ «Էսօր էս իմ թանկ ու կրակ, առերևույթ լոպազ, բայց ներքուստ անկշռելի համեստ ու զիլ ընկերոջ ծնունդն ա։ Շնորհավոր Դավս, միշտ կուռ ու հայ մնաս ախպերս։ Գրկում եմ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: